Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ իր իշխանության կիրառած քարտեզներով «Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին՝ ոչ»։ Քյարքին այն անունն է, որով Ադրբեջանը ներկայացնում է ներկայիս Տիգրանաշենը...
Քարտեզ ասացին, ես էլ այս քարտեզների մասին հիշեցի։
Ամերիկյան քարտեզ 1880 թվականի հրատարակություն: Տեսեք՝ որտեղ է գտնվում Հայաստանը ու որտեղ է գտնվում Ադրբեջանը...
Հայրենիքի տարածքների հանձնումը տվյալ պահին այնտեղ ապրող բնակչության քվեարկությամբ արդարացնելը սեփական անզորության քողարկում է, ինչն ուղղակիորեն սպասարկում է թշնամու օրակարգը...
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության և պետականության վերջին անառիկ ամրոցը։ Այսօր այդ միջնաբերդը փորձում են խարխլել ներսից՝ «բարենորոգման» և «հոգևոր անվտանգության» պատրվակով, կիրառելով հենց այն հիբրիդային գործիքակազմը, որի դեմ իբր պայքարում են...
Սրանք անկեղծ են։ Միշտ խոստովանել են, թե համազգային նշանակության ի՛նչ ոճիրներ են գործել, ամեն մի ոճրից առաջ միշտ խոստացել են անել այդ ոճիրը։ Այսօր էլ հրապարակավ խոստանում են հերթական հողատվություն թշնամուն...
Օտար կայսերական ուժերը և նրանց տեղական դրածոները՝ ի դեմս ներկա ոչ լեգիտիմ իշխանության և նույնչափ ոչ լեգիտիմ խորհրդարանական «ընդդիմության», ջախջախել են Հայաստանի Հանրապետությունն այն աստիճան, որ ցեղասպան թշնամուն Երևանի մատույցների հանձնման մտադրությունն այլևս չի հանդիպում որևէ լուրջ հակադարձության, էլ չասած՝ դիմադրության...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...